Գաղտնիության խախտումներ

Քաղաքականության մանրամասները

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՅԱՆ
Քաղաքականության հիմնավորում
Մեր ծառայությունները նպատակ ունեն պաշտպանել մեր օգտատերերի գաղտնիությունը և անձնական տվյալները: Մենք ջանասիրաբար աշխատում ենք՝ Ձեր անձնական ինքնությունը և տվյալները պաշտպանելու համար, և թույլ չենք տալիս մարդկանց հրապարակել Ձեր կամ ուրիշների մասին որոշակի տեսակի անձնական տվյալներ կամ գաղտնի տեղեկություններ։ Մենք նաև տրամադրում ենք մարդկանց հնարավորություններ՝ հաղորդելու այն նկարների մասին, որոնք, ըստ իրենց, խախտում են իրենց գաղտնիության իրավունքները:
Մենք հեռացնում ենք այն կոնտենտը, որը հրապարակում, առաջարկում կամ պահանջում է անձնական նույնականացնող տվյալներ կամ այլ անձնական տվյլաներ, որոնք կարող են հանգեցնել ֆիզիկական կամ ֆինանսական վնասի, ներառյալ՝ ֆինանսական, բնակության և բժշկական տեղեկությունները, ինչպես նաև անօրինական աղբյուրներից ստացված անձնական տվյալները: Մենք նաև գիտակցում ենք, որ անձնական տվյալները կարող են հանրությանը հասանելի դառնալ նորությունների լուսաբանման, դատական փաստաթղթերի, մամուլի հրապարակումների կամ այլ աղբյուրների միջոցով: Տվյալ դեպքում մենք կարող ենք թույլատրել, որ տեղեկությունները հրապարակվեն։
Մենք ունենք լրացուցիչ սահմանափակումներ վճարովի կոնտենտի համար: Թեև մենք թույլատրում ենք գովազդներ, որոնք ապահովում են օգտատերերի դրական փորձը՝ կենտրոնանալով ապրանքի կամ ծառայության մանրամասների վրա, մենք հեռացնում ենք գովազդները, որոնք օգտագործում են օգտատերերի անձնական դժվարությունները, թվում է, թե դրանք նկարագրում են բացասական կամ ոչ ճշգրիտ կամ ենթադրում են գաղտնի անձնական տեղեկատվության իմացություն: Վճարովի կոնտենտի գաղտնիության կանոնների մասին լրացուցիչ տեղեկությունների համար ծանոթացեք մեր Գովազդային ստանդարտին Գաղտնիության խախտումների և անձնական հատկանիշների վերաբերյալ:
Մենք թույլ չենք տալիս.
Կոնտենտ, որը հրապարակում է կամ պահանջում է անձնական տվյալներ մեր ծառայությունների կամ արտաքին հղումների միջոցով, հետևյալ կերպ.
Անձնական նույնականացման տվյալներ (PII)
  • Գրառման հեղինակի կամ այլոց անձնական նույնականացման տվյալներ (տեղեկատվություն, որը եզակիորեն բացահայտում է անհատի ինքնությունը) հրապարակող կոնտենտ։ Սա ներառում է.
    • Ազգային նույնականացման համարներ, ինչպես օրինակ՝ սոցիալական ապահովության համարները (ՍԱՀ), անձնագրի համարները կամ անհատ հարկ վճարողի հարկային համարները (ԱՀՎՀՀ):
    • Իրավապահ մարմինների, զինվորականների կամ անվտանգության ոլորտի աշխատակիցների պետական անձը հաստատող փաստաթղթեր։
    • Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին տեղեկությունների գրառումները կամ պաշտոնական փաստաթղթերը, օրինակ՝ ամուսնություն, ծնունդ, մահ, անվան փոփոխություն կամ սեռի ճանաչման փաստաթղթեր
    • Ներգաղթի և աշխատանքային կարգավիճակի վերաբերյալ փաստաթղթեր, օրինակ՝ կանաչ քարտեր, աշխատանքային թույլտվություններ կամ վիզաներ
  • Կոնտենտ, որը պահանջում է այլ անձանց Անձնական նույնականացման տվյալներ
Անձնական կոնտակտային տվյալներ
  • Կոնտենտ, որը հրապարակում է ուրիշների անձնական կոնտակտային տվյալները, բացառությամբ այն դեպքերի, երբ անհատն ինքն է հրապարակում, կամ երբ հրապարակվում կամ պահանջվում է բարեգործական նպատակներով գովազդելու, անհայտ կորած մարդկանց, կենդանիների կամ անհայտ կորած օբյեկտների տերերի հայտնաբերման համար, կամ բիզնեսի կամ ծառայություններ մատուցողների հետ կապ հաստատելու համար (եթե չի հաստատվել, որ անձնական կոնտակտային տվյալները հրապարակվում են առանց տվյալ անձի համաձայնության):
Բնակավայրի մասին տեղեկություններ
  • Կոնտենտ, որը հրապարակում է ուրիշների մասնավոր բնակության լրիվ հասցեները, ներառյալ՝ շենքի անվանումը կամ հասցեն նույնականացնող քարտեզի նշիչներ (նույնիսկ եթե նշումները դրված են հարթակից դուրս որևէ հղման մեջ), բացառությամբ հետևյալ դեպքերի.
    • երբ հրապարակվում է բարեգործական նպատակների խթանման, անհայտ կորած մարդկանց, կենդանիների կամ անհայտ կորած առարկաների տերերի հայտնաբերման համար, կամ բիզնեսի կամ ծառայություններ մատուցողների հետ կապ հաստատելու համար
    • երբ բնակավայրը ծառայողական նստավայր է կամ դեսպանատուն, որը տրամադրվում է բարձրաստիճան պետական ​​պաշտոնյայի
  • Կոնտենտ, որը հրապարակում է այլ անձանց անձնական բնակության մասնակի հասցեները (բացառությամբ այն դեպքերի, երբ բնակավայրը պաշտոնական նստավայր է կամ դեսպանատուն, որը տրամադրվում է բարձրաստիճան պետական պաշտոնյայի)՝
    • Երբ հրապարակվում են բողոքի ակցիաների կազմակերպման կամ տվյալ բնակչի նկատմամբ հսկողության համատեքստում, և բնակության տեղադրությունը նույնականացվում է հետևյալներից որևէ մեկով.
      • Փողոց
      • Քաղաք կամ թաղամաս (միայն 50000-ից պակաս բնակիչ ունեցող քաղաքների համար)
      • Փոստային ինդեքս
      • GPS տվյալներ կամ տվյալներ քարտեզի վրա, որոնք նույնականացնում են դրանցից որևէ մեկը (նույնիսկ եթե դրանք գտնվում են հարթակից դուրս հղման մեջ)
    • Տեսարաններ, որոնք ցուցադրում են մասնավոր բնակելի տների արտաքին տեսքը, եթե առկա են հետևյալ բոլոր պայմանները՝
    • Բնակելի տարածքը մեկ ընտանիքի տուն է, կամ բնակչի տան համարը/շենքի անվանումը երևում է նկարում/տեսանյութում:
    • Բնակության վայրի տեղադրությունը որոշվում է հետևյալներից որևէ մեկով՝
      • Փողոց
      • Քաղաք կամ թաղամաս (միայն 50000-ից պակաս բնակիչ ունեցող քաղաքների համար)
      • Փոստային ինդեքս
      • GPS տվյալներ կամ տվյալներ քարտեզի վրա, որոնք նույնականացնում են դրանցից որևէ մեկը (նույնիսկ եթե դրանք գտնվում են հարթակից դուրս հղման մեջ)
    • Կոնտենտը նույնականացնում է բնակչին (բնակիչներին):
    • Կա՛մ այդ բնակիչը դեմ է իր սեփական բնակության վայրի բացահայտմանը, կա՛մ առկա է բնակչի դեմ բողոքի ակցիաներ կազմակերպելու ենթատեքստ:
    • Բնակավայրի նկարները չեն հրապարակվում, քանի որ բնակավայրը նորությունների կիզակետում է (բացառությամբ այն դեպքերի, երբ հրապարակվում է բնակչի դեմ բողոքի ակցիաներ կազմակերպելու համատեքստում)
  • Կոնտենտ, որը պահանջում է այլ անձանց անձնական բնակության մասին տեղեկություններ (բացառությամբ այն դեպքերի, երբ բնակավայրը պաշտոնական նստավայր է կամ դեսպանատուն, որը տրամադրվում է բարձրաստիճան պետական պաշտոնյայի)
  • Կոնտենտ, որը պահանջում է ապաստարանների տեղադրությունը կամ բացահայտում է ապաստարանների մասին տեղեկություններ՝ կիսվելով ստորև նշվածներից որևէ մեկով, բացառությամբ այն դեպքերի, երբ ապաստարանն ակտիվորեն գովազդում է իր հաստատության մասին տեղեկությունները
    • Փաստացի հասցե (Նշում․ «Միայն փոստային արկղն» է թույլատրվում)
    • Ապահով ապաստանի նկարներ
    • Ապահով ապաստանի նույնականացվող քաղաքը/թաղամասը
    • Ապաստարանի բնակիչների ինքնությունը բացահայտող տեղեկություններ
Բժշկական տվյալներ
  • Կոնտենտի հրապարակում կամ այլոց բժշկական, հոգեբանական, կենսաչափական կամ գենետիկ/ժառանգական տեղեկությունների պահանջ (այդ թվում, երբ վիզուալ կերպով ցուցադրվում են կամ տարածվում են աուդիոների կամ տեսանյութների միջոցով), երբ ակնհայտ է, որ տեղեկությունները վերցված են բժշկական գրառումներից կամ այլ պաշտոնական փաստաթղթերից:
Ֆինանսական տեղեկություններ
  • Կոնտենտի հրապարակում կամ անձնական ֆինանսական տեղեկությունների պահանջում գրառման հեղինակի կամ այլոց մասին, որը սահմանվում է որպես անձի անհատական ֆինանսների մասին տեղեկատվություն, այդ թվում՝
    • Ոչ հրապարակային ֆինանսական գրառումներ կամ հաշվետվություններ:
    • Բանկային հաշվեհամարներ՝ անվտանգության կամ PIN կոդերով։
    • Թվային վճարման եղանակների մասին տեղեկություններ՝ մուտքի տվյալներով, անվտանգության կամ PIN կոդերով:
    • Կրեդիտային կամ դեբետային քարտերի վերաբերյալ տեղեկություններ՝ վավերականության ամսաթվերով կամ անվտանգության PIN կոդերով կամ ծածկագրերով:
  • Կոնտենտի հրապարակում կամ բիզնեսի կամ կազմակերպության ոչ հրապարակային ֆինանսական տեղեկությունների պահանջում, որը սահմանվում է որպես բիզնեսի կամ կազմակերպության ֆինանսների մասին տեղեկություններ, բացառությամբ այն դեպքերի, երբ սկզբնապես հրապարակվել է հենց կազմակերպության կողմից (ներառյալ՝ հետագա հրապարակումները, որոնց սկզբնական համատեքստն անփոփոխ է) կամ հրապարակվել են հրապարակային հաղորդման պահանջների միջոցով (օրինակ՝ ինչպես պահանջվում է ֆոնդային բորսաների կամ կարգավորող գերատեսչությունների կողմից), ներառյալ՝
    • Ոչ հրապարակային ֆինանսական գրառումներ կամ հաշվետվություններ
    • Բանկային հաշվեհամարներ՝ անվտանգության կամ PIN կոդերով։
    • Թվային վճարման եղանակների մասին տեղեկություններ՝ մուտքի տվյալներով, անվտանգության կամ PIN կոդերով:
Տեղեկություններ, որոնք ստացվել են կոտրված աղբյուրներից
  • Կոնտենտ, որը հրապարակող անձը պնդում կամ հաստատում է, որ ստացել է տեղեկությունները որևէ կոտրված աղբյուրից՝ անկախ նրանից՝ տուժած անձը հասարակական գործիչ է, թե մասնավոր անհատ:
Հետևյալ կոնտենտը նույնպես կարող է հեռացվել՝
  • Մարդկանց հաղորդված լուսանկար կամ տեսանյութ, որտեղ պատկերված անձը՝
    • 13 տարեկանից փոքր անչափահաս է, և կոնտենտի մասին հաղորդել է անչափահասը կամ նրա ծնողը կամ օրինական խնամակալը:
    • 13-ից 18 տարեկան անչափահաս է, իսկ կոնտենտի մասին հաղորդել է անչափահասը։
    • Չափահաս է, և կոնտենտի մասին հաղորդել է տվյալ չափահասը Միացյալ Նահանգներից դուրս, և գործող օրենսդրության համաձայն՝ կարող է հեռացվել տվյալ կոնտենտը։
    • Ցանկացած անձ է, ով անգործունակ է և չի կարող ինքնուրույն հաղորդել կոնտենտի մասին։
Համայնքի հետևյալ ստանդարտների կիրառման համար մենք պահանջում ենք լրացուցիչ տեղեկություններ և/կամ ենթատեքստ՝
  • Անհատների և բժշկական հաստատությունների նկարներ, որոնք սահմանվում են որպես կոնտենտ, որը ցույց է տալիս անհատին բժշկական կամ առողջապահական հաստատությունում կամ մասնավոր անձին կամ անչափահասին, որը մտնում կամ դուրս է գալիս բժշկական կամ առողջապահական հաստատություն, և որի մասին հաղորդում է.
    • Նկարում պատկերված անձը
    • Նկարում պատկերված անձի ներկայացուցիչը
    • Բժշկական կամ առողջապահական հաստատությունը, որը պատասխանատու է պատկերված անձի խնամքի համար, կամ
    • Բժշկական կամ առողջապահական հաստատությունը, որտեղ աշխատում է պատկերված անձը
  • Աղբյուր նյութ, որը ենթադրում է բացահայտել ընտրությունների հետ կապված ոչ հրապարակային տեղեկություն, որը հրապարակվել է՝ որպես օտարերկրյա կառավարության ազդեցության գործողության մաս:
    • Մենք հեռացնում ենք լուրերի արտահոսք գրանցած երկրի պետականորեն վերահսկվող մեդիաների կողմից նման արտահոսքի մասին հաղորդումները:
Օգտատիրոջ գործառնություններ
Տեսեք որոշ օրինակներ, թե ինչ տեսք ունի ստանդարտների կիրառումը Facebook-ի մարդկանց համար, օրինակ՝ ինչ տեսք ունի, երբ հաղորդում եք մի բանի մասին, որը, ըստ Ձեզ, չպետք է լինի Facebook-ում, երբ Ձեզ ասում են, որ Դուք խախտել եք մեր Համայնքի ստանդարտները և երբ տեսնում եք նախազգուշացնող էկրան որոշակի կոնտենտի համար։
Նշում. Մենք միշտ կատարելագործում ենք մեր ծառայությունները, ուստի այն, ինչ Դուք տեսնում եք այստեղ, կարող է մի փոքր հնացած լինել՝ համեմատած այն ամենի հետ, ինչ մենք ներկայումս օգտագործում ենք:
ՕԳՏԱՏԻՐՈՋ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆ
Հաղորդում
ՕԳՏԱՏԻՐՈՋ ԳՈՐԾԱՌՈՒԹՅՈՒՆ
Հաղորդմանը հաջորդող հաղորդակցություն
ՕԳՏԱՏԻՐՈՋ ԳՈՐԾԱՌՈՒԹՅՈՒՆ
Հեռացման գործողություններ
ՕԳՏԱՏԻՐՈՋ ԳՈՐԾԱՌՈՒԹՅՈՒՆ
Նախազգուշացնող էկրաններ
Ստանդարտների կիրառում
Մեր քաղաքականությունը նույնն է ամբողջ աշխարհում բոլորի համար Facebook-ում:
Ստուգող թիմեր
Ավելի քան 15000 ստուգողներից բաղկացած մեր համաշխարհային թիմն ամեն օր աշխատում է Facebook-ում մարդկանց անվտանգ պահելու համար:
Շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը
Արտաքին փորձագետները, գիտնականները, ՀԿ-ները և քաղաքականություն մշակողները օգնում են տեղեկացնել Facebook-ի Համայնքի ստանդարտների մասին:
Ստացեք օգնություն գաղտնիության խախտումների վերաբերյալ
Իմացեք, թե ինչ կարող եք անել, եթե Facebook-ում տեսնեք ինչ-որ բան, որը հակասում է մեր Համայնքի ստանդարտներին:
Այցելեք մեր Օգնության կենտրոն