Երրորդ կողմի մտավոր սեփականության խախտում

Քաղաքականության մանրամասները

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՅԱՆ
Քաղաքականության հիմնավորում
Meta-ն լրջորեն է վերաբերվում մտավոր սեփականության իրավունքներին և պարտավորվում է պաշտպանել այդ իրավունքները՝ միաժամանակ խրախուսելով ինքնարտահայտումը, ստեղծագործականությունը և նորարարությունը համայնքի վստահության վրա կառուցված տարածքում:
Այդ իսկ պատճառով մենք քաղաքականություն ենք կիրառում այնպիսի կոնտենտ հրապարակելու դեմ, որը խախտում է ուրիշի մտավոր սեփականության իրավունքները, ներառյալ՝ հեղինակային իրավունքը, ապրանքային նշանը, կամ այլ օրինական իրավունքներ: Մենք հրապարակում ենք տեղեկություններ մտավոր սեփականության հաշվետվությունների մասին, որոնք մենք ստանում ենք Մտավոր սեփականության մեր թափանցիկության հաշվետվությունում:
Որպեսզի կոնտենտի մասին հաղորդեք, որը, Ձեր կարծիքով, կարող է խախտել Ձեր մտավոր սեփականության իրավունքները, այցելեք մեր Մտավոր սեփականության Օգնության կենտրոն, այցելեք մեր Բիզնեսի պաշտպանության էջ, կամ դիմեք՝ ստանալու հասանելիություն Բրենդի իրավունքների պաշտպանությանը:
Իրավատիրոջից կամ լիազորված ներկայացուցչից հաղորդում ստանալուց հետո մենք կհեռացնենք կամ կսահմանափակենք կոնտենտը, որը ներառում է՝
  • Հեղինակային իրավունքների խախտում։
  • Ապրանքային նշանի խախտում։
  • Կեղծ ապրանքների վաճառք կամ խթանում
  • Կեղծ կապ ապրանքանիշ(եր)ի հետ
  • Մտավոր սեփականության իրավունքի կամ սեփականության այլ իրավունքների ցանկացած այլ խախտում
Մենք նաև հեռացնում ենք կոնտենտը, որը.
  • Պարունակում է նշաններ, որոնք հուշում են, որ կոնտենտը վաճառում կամ գովազդում է կեղծ բրենդավորված ապրանքներ
  • Պարունակում է հարթակից դուրս հղումներ դեպի վեբկայքեր, որոնք նվիրված են կասկածելի կեղծ ապրանքների վաճառքին կամ գովազդմանը
  • Վաճառում կամ գովազդում է կասկածելի կեղծ ապրանքներ, որոնք նույնական են կամ շատ նման են այն կոնտենտին, որը նախկինում հաղորդվել է որպես կեղծված իրավատիրոջ կողմից
  • Հրապարակում, խթանում է հեղինակային իրավունքի կասկածելի խախտում կամ նպաստում է դրան
Մենք հեռացնում ենք այն հաշիվները, որոնք.
  • Ունենում են այս քաղաքականության կրկնվող խախտումներ:
Մենք թույլ ենք տալիս կոնտենտ, որը լիազորված է իրավունքների սեփականատիրոջ կողմից և հետևում է արդար օգտագործման հաստատված սկզբունքներին
Օգտատիրոջ գործառնություններ
Տեսեք որոշ օրինակներ, թե ինչ տեսք ունի ստանդարտների կիրառումը Facebook-ի մարդկանց համար, օրինակ՝ ինչ տեսք ունի, երբ հաղորդում եք մի բանի մասին, որը, ըստ Ձեզ, չպետք է լինի Facebook-ում, երբ Ձեզ ասում են, որ Դուք խախտել եք մեր Համայնքի ստանդարտները և երբ տեսնում եք նախազգուշացնող էկրան որոշակի կոնտենտի համար։
Նշում. Մենք միշտ կատարելագործում ենք մեր ծառայությունները, ուստի այն, ինչ Դուք տեսնում եք այստեղ, կարող է մի փոքր հնացած լինել՝ համեմատած այն ամենի հետ, ինչ մենք ներկայումս օգտագործում ենք:
ՕԳՏԱՏԻՐՈՋ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆ
Հաղորդում
ՕԳՏԱՏԻՐՈՋ ԳՈՐԾԱՌՈՒԹՅՈՒՆ
Հաղորդմանը հաջորդող հաղորդակցություն
ՕԳՏԱՏԻՐՈՋ ԳՈՐԾԱՌՈՒԹՅՈՒՆ
Հեռացման գործողություններ
ՕԳՏԱՏԻՐՈՋ ԳՈՐԾԱՌՈՒԹՅՈՒՆ
Նախազգուշացնող էկրաններ
Ստանդարտների կիրառում
Մեր քաղաքականությունը նույնն է ամբողջ աշխարհում բոլորի համար Facebook-ում:
Ստուգող թիմեր
Ավելի քան 15000 ստուգողներից բաղկացած մեր համաշխարհային թիմն ամեն օր աշխատում է Facebook-ում մարդկանց անվտանգ պահելու համար:
Շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը
Արտաքին փորձագետները, գիտնականները, ՀԿ-ները և քաղաքականություն մշակողները օգնում են տեղեկացնել Facebook-ի Համայնքի ստանդարտների մասին:
Ստացեք օգնություն Երրորդ կողմի մտավոր սեփականության խախտման հետ կապված
Իմացեք, թե ինչ կարող եք անել, եթե Facebook-ում տեսնեք ինչ-որ բան, որը հակասում է մեր Համայնքի ստանդարտներին:
Այցելեք մեր Օգնության կենտրոն