Կեղծ վարքագիծ

Քաղաքականության մանրամասները

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՅԱՆ
Քաղաքականության հիմնավորում
Կեղծ վարքագիծը վերաբերում է խաբեության մի շարք բարդ ձևերին, որոնք իրականացվում են նույն անհատի կամ անհատների կողմից վերահսկվող կեղծ ակտիվների ցանցի կողմից՝ նպատակ ունենալով խաբել Meta-ին կամ մեր համայնքին կամ խուսափել Համայնքի ստանդարտների կիրառումից:
Երբ մրցակցային սպառնալիքի գործողները կեղծ ինքնություններ են օգտագործում կեղծ վարքագծի բարդ ձևեր կիրառելու համար, նրանք ներգրավվում են այսպես կոչված Համակարգված կեղծ վարքագծում (ՀԿՎ)։
Այս ստանդարտների կիրառման գործողություններն ու չափորոշիչները կիրառվում են անկախ կոնտենտից կամ գաղափարախոսությունից և ստեղծում են մի տարածք, որտեղ մարդիկ կարող են վստահել այն մարդկանց և համայնքներին, որոնց հետ փոխազդում են։
Երբ մենք բացահայտում ենք այս ցանցերը, մենք հեռացնում ենք գործողությանը անմիջականորեն ներգրավված կեղծ հաշիվները, էջերը, խմբերը կամ այլ Meta ակտիվներ։ Այն դեպքերում, երբ այս անձինք նաև ստեղծում, կառավարում, կոոպտացիայի են ենթարկում, թիրախավորում կամ վերահսկում են խախտող վարքագծին չմասնակցող իրական սուբյեկտներ ներկայացնող էջեր, խմբեր կամ համայնքներ, մենք կարող ենք քայլեր ձեռնարկել խախտող անձանց հեռացնելու համար, բայց թույլ տալով չմասնակցող անձանց և համայնքներին մնալ մեր ծառայություններում։
Հնարավորության դեպքում մենք կիսվում ենք ՀԿՎ-ի ցանցերի վերաբերյալ մեր բացահայտումներով մեր Բացասական սպառնալիքների մասին հաշվետվությունում, որոնք կարող եք գտնել այստեղ: Այս հաշվետվությունները չեն ընդգրկում Կեղծ վարքագծի քաղաքականության ներքո իրականացվող ստանդարտների կիրառման գործողությունների ամբողջ շրջանակը, այլ օգնում են մեր համայնքին գիտակցել այս տարածքում մեզ հանդիպող սպառնալիքների զարգացող բնույթը:
Մենք թույլ չենք տալիս.
Կեղծ Meta Ակտիվների (hաշիվներ, Էջեր, Խմբեր և այլն) ստեղծումը, օգտագործումը կամ ենթադրյալ օգտագործումը հետևյալ նպատակով․
  • Խաբել Meta-ին կամ մեր օգտատերերին լսարանի ինքնության կամ ծագման կամ այն ​​​​սուբյեկտի վերաբերյալ, որին նրանք ներկայացնում են
  • Խուսափել Համայնքի ստանդարտների կիրառումից:
  • Սխալ օգտագործել Meta-ի հաղորդման համակարգերը՝ ուրիշներին անհանգստացնելու, վախեցնելու կամ լռեցնելու համար:
Համայնքի հետևյալ ստանդարտների կիրառման համար մենք պահանջում ենք լրացուցիչ տեղեկություններ և/կամ ենթատեքստ՝
Մենք թույլ չենք տալիս.
  • Սուբյեկտներին ներգրավվել կամ ենթադրաբար ներգրավվել Համակարգված կեղծ վարքագծի մեջ, որը սահմանվում է որպես Կեղծ վարքագծի առանձնապես բարդ ձև, որտեղ կեղծ ինքնություններն առանցքային նշանակություն ունեն գործողության համար և օպերատորներն օգտագործում են մրցակցային մեթոդներ՝ հայտնաբերումից խուսափելու կամ իսկական թվալու համար, և
  • Սուբյեկտներին ներգրավվել կամ ենթադրաբար ներգրավվել Օտարերկրյա միջամտության մեջ, որը սահմանվում է որպես Համակարգված կեղծ վարքագիծ, երբ ցանցի օպերատորները չեն գտնվում այն նույն երկրում, որտեղ թիրախային լսարանն է:
  • Կառավարությունները, որոնք ստեղծել են սոցիալական մեդիայի կայուն բլոկներ, օգտագործել իրենց պաշտոնական գերատեսչությունները, գործակալությունները և դեսպանատները՝ հերքելու ուժի կամ բռնի իրադարձությունների կիրառումը մեկ այլ պետության տարածքային ամբողջականության դեմ հարձակման համատեքստում՝ խախտելով ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետը։
Օգտատիրոջ գործառնություններ
Տեսեք որոշ օրինակներ, թե ինչ տեսք ունի ստանդարտների կիրառումը Facebook-ի մարդկանց համար, օրինակ՝ ինչ տեսք ունի, երբ հաղորդում եք մի բանի մասին, որը, ըստ Ձեզ, չպետք է լինի Facebook-ում, երբ Ձեզ ասում են, որ Դուք խախտել եք մեր Համայնքի ստանդարտները և երբ տեսնում եք նախազգուշացնող էկրան որոշակի կոնտենտի համար։
Նշում. Մենք միշտ կատարելագործում ենք մեր ծառայությունները, ուստի այն, ինչ Դուք տեսնում եք այստեղ, կարող է մի փոքր հնացած լինել՝ համեմատած այն ամենի հետ, ինչ մենք ներկայումս օգտագործում ենք:
ՕԳՏԱՏԻՐՈՋ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆ
Հաղորդում
ՕԳՏԱՏԻՐՈՋ ԳՈՐԾԱՌՈՒԹՅՈՒՆ
Հաղորդմանը հաջորդող հաղորդակցություն
ՕԳՏԱՏԻՐՈՋ ԳՈՐԾԱՌՈՒԹՅՈՒՆ
Հեռացման գործողություններ
ՕԳՏԱՏԻՐՈՋ ԳՈՐԾԱՌՈՒԹՅՈՒՆ
Նախազգուշացնող էկրաններ
Ստանդարտների կիրառում
Մեր քաղաքականությունը նույնն է ամբողջ աշխարհում բոլորի համար Facebook-ում:
Ստուգող թիմեր
Ավելի քան 15000 ստուգողներից բաղկացած մեր համաշխարհային թիմն ամեն օր աշխատում է Facebook-ում մարդկանց անվտանգ պահելու համար:
Շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը
Արտաքին փորձագետները, գիտնականները, ՀԿ-ները և քաղաքականություն մշակողները օգնում են տեղեկացնել Facebook-ի Համայնքի ստանդարտների մասին:
Ստացեք օգնություն կեղծ վարքագծի վերաբերյալ
Իմացեք, թե ինչ կարող եք անել, եթե Facebook-ում տեսնեք ինչ-որ բան, որը հակասում է մեր Համայնքի ստանդարտներին:
Այցելեք մեր Օգնության կենտրոն