Վնասները խափանելու և կանխելու նպատակով մենք հեռացնում ենք կոնտենտը, որը խթանում կամ համակարգում է մարդկանց շահագործումը, ներառյալ՝ մարդկանց թրաֆիքինգի ենթարկելը: Մենք մարդկանց թրաֆիքինգը սահմանում ենք որպես շահույթ ստանալու նպատակով որևէ մեկին ազատությունից զրկելու բիզնես: Դա մարդկանց շահագործումն է, որպեսզի ստիպեն նրանց զբաղվել առևտրային սեքսով, աշխատանքային կամ իրենց կամքին հակառակ այլ գործողություններով: Այն հիմնված է խաբեության, ուժի և հարկադրանքի վրա և նվաստացնում է մարդկանց՝ զրկելով նրանց ազատությունից, մինչդեռ տնտեսապես կամ նյութապես օգուտ է բերում ուրիշներին:
Մարդկանց թրաֆիքինգը բազմակողմանի և համաշխարհային տարածում ունեցող երևույթ է. դրան զոհ կարող է դառնալ յուրաքանչյուրը՝ անկախ տարիքից, սոցիալ-տնտեսական ծագումից, էթնիկ պատկանելությունից, սեռից կամ գտնվելու վայրից: Այն ունի տարբեր ձևեր, և թրաֆիքինգի ցանկացած իրավիճակ կարող է ներառել զարգացման տարբեր փուլեր: Այս բռնության հարկադրական բնույթի ելնելով՝ զոհերը չեն կարող իրենց համաձայնությունը տալ:
Թեև մենք պետք է տարբերակենք մարդկանց թրաֆիքինգը և մաքսանենգությունը, դրանք կարող են կապված լինել և համընկնել։ Միավորված ազգերի կազմակերպությունը սահմանում է մարդկանց մաքսանենգությունը որպես միջազգային սահմաններով որևէ պետություն ապօրինի մուտքի ձեռքբերում կամ խթանում: Առանց հարկադրանքի կամ ուժի կիրառման անհրաժեշտության, այն դեռևս կարող է հանգեցնել խոցելի անհատների շահագործմանը, ովքեր փորձում են լքել իրենց ծագման երկիրը՝ հաճախ ավելի լավ կյանքի ձգտելով: Մարդկանց մաքսանենգությունը հանցագործություն է պետության դեմ՝ տեղափոխման հիմքի վրա, իսկ մարդկանց թրաֆիքինգը հանցագործություն է մարդու դեմ՝ շահագործման հիմքի վրա։
Ի լրումն մարդկանց թրաֆիքինգի կամ մարդկանց մաքսանենգության հետ կապված կոնտենտի դատապարտմանը, իրազեկության բարձրացմանը կամ նորությունների հաղորդմանը, մենք թույլ ենք տալիս կոնտենտ, որը պահանջում կամ հրապարակում է անձնական անվտանգության և սահմանի հատման մասին տեղեկություններ, փնտրում է ապաստան կամ հարցնում է, թե ինչպես լքել երկիրը:
Մի՛ հրապարակեք՝
Կոնտենտ, գործողություններ կամ փոխազդեցություններ, որոնք մարդկանց հավաքագրում են, նպաստում կամ շահագործում են մարդկանց թրաֆիքինգի հետևյալ ձևերից որևէ մեկի միջոցով.
Սեռական թրաֆիքինգ (ցանկացած առևտրային սեռական գործողություն անչափահասի հետ կամ որևէ առևտրային սեռական գործողություն չափահասի հետ, որը ներառում է ուժ, խարդախություն կամ հարկադրանք)
Երեխաների վաճառք կամ ապօրինի որդեգրում
Մանկատների թրաֆիքինգ և մանկատներում կամավորական աշխատանք
Հարկադիր ամուսնություններ (ներառյալ՝ երեխաների ամուսնությունները)
Աշխատանքային շահագործում (ներառյալ՝ հարկադիր աշխատանքը)
Տնային ստրկացում
Չվերականգնվող օրգանների թրաֆիքինգ՝ չներառելով օրգանների հեռացումը, նվիրատվությունը կամ փոխպատվաստումը չշահագործվող օրգանների նվիրատվության համատեքստում
Հարկադիր հանցավոր գործողություններ (օրինակ՝ հարկադիր մուրացկանություն, թմրամիջոցների հարկադիր ապօրինի շրջանառություն)
Մանկահասակ զինծառայողների հավաքագրում
Կոնտենտ, որտեղ երրորդ կողմի գործող անձը հավաքագրում, նպաստում կամ օգուտներ է քաղում առևտրային բնույթի սեռական գործողության համար (ֆինանսապես կամ այլ կերպ)
Կոնտենտ, որն առաջարկում է ապահովել կամ խթանել մարդկանց մաքսանենգությունը
Կոնտենտ, որը խնդրում է մարդկանցից մաքսանենգության ծառայություններ
Մենք թույլատրում ենք կոնտենտ, որն այլ կերպ ընդգրկված է այս քաղաքականության մեջ, երբ հրապարակվում է դատապարտման, կրթական, իրազեկման կամ նորությունների հաղորդման համատեքստերում:
Մարդկային շահագործման վերաբերյալ մեր քաղաքականության համաձայն՝ մեր ստուգողները և ավտոմատացված համակարգերը կարող են նաև հաշվի առնել վարքային ազդանշանների մի շարք՝ խախտում կատարող հաշիվները հայտնաբերելու և դրանց վերաբերյալ միջոցներ ձեռնարկելու համար։
- Մենք կարող ենք հեռացնել հաշիվները՝ հիմնվելով այլ խախտում կատարող հաշիվների հետ նրանց փոխազդեցությունների վրա, խախտում կատարող կոնտենտի որոնումների կամ փոխազդեցությունների, կամ համայնքներին (օրինակ՝ խմբերին) անդամակցության վրա, որոնք մենք հեռացրել ենք մեր քաղաքականությունը խախտելու համար։
Համայնքի հետևյալ ստանդարտների կիրառման համար մենք պահանջում ենք լրացուցիչ տեղեկություններ և/կամ ենթատեքստ՝