Վտանգավոր կազմակերպություններ և անհատներ

Քաղաքականության մանրամասները

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՅԱՆ
Քաղաքականության հիմնավորում
Իրական աշխարհի վնասը կանխելու և խափանելու նպատակով մենք թույլ չենք տալիս կազմակերպություններին կամ անհատներին, որոնք հայտարարում են բռնի առաքելություն կամ որոնք բռնությամբ են զբաղվում, ներկայություն ունենալ մեր հարթակներում: Մենք գնահատում ենք այս սուբյեկտներին՝ հիմնվելով նրանց վարքագծի վրա և՛ առցանց, և՛ անցանց հարթակներում, և ամենակարևորը՝ հիմնվելով բռնության հետ նրանց կապերի վրա: Այս քաղաքականության շրջանակներում մենք սահմանում ենք անհատներ, կազմակերպություններ և մարդկանց ցանցեր: Այս սահմանումները բաժանված են երկու մակարդակի, որոնք ցույց են տալիս կոնտենտի կիրարկելիության մակարդակը, ընդ որում, 1-ին մակարդակը հանգեցնում է ամենածավալուն կիրարկմանը, քանի որ մենք կարծում ենք, որ այս սուբյեկտներն ամենաուղիղ կապերն ունեն անցանց վնասի հետ:
Մակարդակ 1-ը կենտրոնացված է այն կազմակերպությունների վրա, որոնք ներգրավված են լուրջ անցանց վնասների մեջ, ներառյալ՝ քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության կազմակերպումը կամ քարոզչությունը, պաշտպանված առանձնահատկությունների հիման վրա մարդկանց վնասելու նպատակով շարունակական նվաստացումը կամ դրա քարոզումը կամ համակարգված հանցավոր գործողություններում ներգրավվածությունը։ 1-ին մակարդակը ներառում է ատելություն տարածող կազմակերպություններ, հանցավոր կազմակերպություններ, այդ թվում՝ նրանք, որոնք Միացյալ Նահանգների կառավարության կողմից սահմանվել են որպես Թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հատուկ սահմանված օրենքով գողեր (ԹԱՇԶՀՍՕԳ-ներ), ինչպես նաև ահաբեկչական կազմակերպություններ, այդ թվում՝ սուբյեկտները և անհատները, որոնք սահմանված են Միացյալ Նահանգների կառավարության կողմից որպես Օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններ (ՕԱԿ-ներ) կամ Հատուկ սահմանված համաշխարհային ահաբեկիչներ (ՀՍՀԱ-ներ)։ Մենք հեռացնում ենք 1-ին մակարդակի կազմակերպությունների, նրանց առաջնորդների, հիմնադիրների կամ նշանավոր անդամների փառաբանումը, աջակցությունը և ներկայացուցչությունը, ինչպես նաև դրանց վերաբերյալ անհասկանալի հղումները:
Բացի այդ, մենք թույլ չենք տալիս այնպիսի կոնտենտ, որը փառաբանում է, աջակցում կամ ներկայացնում է իրադարձություններ, որոնք Meta-ն սահմանում է որպես բռնության դեպքեր, այդ թվում՝ ահաբեկչական հարձակումներ, ատելության դրսևորումներ, բազմաթիվ զոհերի նկատմամբ բռնություն կամ բազմաթիվ զոհերի նկատմամբ բռնության փորձեր, սերիական սպանություններ կամ ատելության հողի վրա հանցագործություններ։ Մենք նաև թույլ չենք տալիս (1) նման հարձակումներ կատարող(ներ)ի փառաբանումը, աջակցությունը կամ ներկայացուցչությունը: (2) հանցագործների կողմից ստեղծված կոնտենտ, որը վերաբերում է նման հարձակումներին, կամ (3) երրորդ կողմի պատկերներ, որոնք պատկերում են տեսանելի զոհերի վրա նման հարձակումների տեսարանը: Մենք նաև հեռացնում ենք կոնտենտը, որը փառաբանում, աջակցում կամ ներկայացնում է ատելություն քարոզող գաղափարախոսություններ, ինչպես օրինակ՝ նացիզմը և սպիտակամորթների գերակայությունը: Մենք հեռացնում ենք այդ սահմանված միջոցառումներին կամ գաղափարախոսություններին ուղղված անհասկանալի հղումները:
2-րդ մակարդակը ներառում է բռնի ոչ պետական դերակատարներ, որոնք բռնություն են գործադրում զինված հակամարտությունների ժամանակ պետական կամ ռազմական դերակատարների դեմ, սակայն միտումնավոր չեն թիրախավորում քաղաքացիական անձանց: Այն ներառում է նաև բռնություն հրահրող կազմակերպություններ, որոնք զբաղվում են հետագա բռնության նախապատրաստմամբ կամ քարոզչությամբ, բայց անպայման չէ, որ մինչ օրս բռնություն գործադրած լինեն: Սրանք նաև կազմակերպություններ են, որոնք կարող են բազմիցս ներգրավվել Ատելության վարքագծի կամ Վտանգավոր կազմակերպությունների և անհատների մասին մեր քաղաքականությունների խախտումների մեջ, ինչպես հարթակում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Մենք հեռացնում ենք այս կազմակերպությունների, նրանց ղեկավարների, հիմնադիրների կամ նշանավոր անդամների փառաբանումը, նյութական աջակցությունը և ներկայացուցչությունը:
Մենք գիտակցում ենք, որ օգտատերերը կարող են կիսվել կոնտենտով, որը ներառում է հղումներ սահմանված վտանգավոր կազմակերպություններին և անհատներին սոցիալական և քաղաքական քննարկման համատեքստում։ Սա ներառում է վտանգավոր կազմակերպությունների և անհատների կամ նրանց գործողությունների մասին կոնտենտի հաղորդում, չեզոք քննարկում կամ դատապարտում:
Նորությունների հաղորդումը ներառում է տեղեկություններ, որոնք հրապարակվում են տեղական և համաշխարհային իրադարձությունների մասին իրազեկվածության բարձրացման համար, որոնցում ներգրավված են սահմանված վտանգավոր կազմակերպություններ և անհատներ:
  • Օր.՝ «Հրատապ լուրեր. Ալ Շաբաբը ստանձնել է Սոմալիում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը»
  • Օրինակ. «Ժամանակացույց և փորձագիտական վերլուծություն. ինչպես է տեղի ունեցել Բուֆալո սուպերմարկետի կրակոցը, և ինչ է ասել հանցագործը դատարանում»
Չեզոք քննարկումը ներառում է փաստացի հայտարարություններ, մեկնաբանություններ, հարցեր և այլ տեղեկություններ, որոնք դրական դատողություն չեն արտահայտում սահմանված վտանգավոր կազմակերպության կամ անհատի և նրանց վարքագծի վերաբերյալ:
  • Օր.՝ «Ալ Քաիդան ավելի քիչ սպառնալիք է ներկայացնում, քան ԴԱԻՇ-ը՝ հաշվի առնելով ղեկավարության և ֆինանսների բացակայությունը»:
  • Օրինակ. «Անդերս Բրեյվիկը օրինակներից մեկն է, թե որքան բարդ կարող է լինել արմատականացման գործընթացը»
Դատապարտումը ներառում է անհավանություն, զզվանք, մերժում, քննադատություն, ծաղր և այլ բացասական արտահայտություններ սահմանված վտանգավոր կազմակերպության կամ անհատի և նրանց վարքագծի վերաբերյալ:
  • Օրինակ. «Ես զզվում եմ Սալվադոր Ռամոսի հանցագործությունից: Դատավորի խոսքերն ինձ շատ հուզեցին: Նա չպետք է ներում ստանա դատարանի կողմից»
  • Օրինակ. «Հիտլերի հանցագործությունները երբեք չեն մոռացվի: Սրանք պատմության ամենամութ պահերից էին»
Մեր քաղաքականությունները նախագծված են այնպես, որ հնարավորություն ընձեռեն այս տեսակի քննարկումների համար՝ միևնույն ժամանակ սահմանափակելով անցանց հնարավոր վնասների ռիսկերը: Ուստի, մենք պահանջում ենք մարդկանցից հստակորեն նշել իրենց մտադրությունը նման կոնտենտ ստեղծելիս կամ հրապարակելիս: Եթե օգտատիրոջ մտադրությունն անորոշ է կամ անհասկանալի, մենք սկզբնադիր կերպով հեռացնում ենք այդ կոնտենտը:
Մարդու իրավունքների միջազգային օրենսդրությանը համահունչ՝ մեր քաղաքականությունները թույլ են տալիս քննարկել սահմանված անհատների կամ սահմանված վտանգավոր սուբյեկտների անդամների մարդու իրավունքները, բացառությամբ այն դեպքերի, երբ կոնտենտը ներառում է սահմանված սուբյեկտների կամ քաղաքականության այլ խախտումների (ինչպես օրինակ՝ բռնության հրահրում) փառաբանում, աջակցություն կամ ներկայացուցչություն։
Միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների նկատմամաբ մեր հանձնառության մասին ավելին իմանալու համար տեսեք մեր Մարդու իրավունքների կորպորատիվ քաղաքականությունը:
Մենք հեռացնում ենք.
Մենք հեռացնում ենք տարբեր վտանգավոր կազմակերպությունների և անհատների փառաբանումը, աջակցությունը և ներկայացուցչությունը: Այս հասկացությունները վերաբերում են հենց կազմակերպություններին, նրանց գործողություններին և նրանց անդամներին: Այս հասկացությունները չեն արգելում որոշակի քաղաքական արդյունքների խաղաղ քարոզչությունը:
Գովաբանումը սահմանվում է որպես ստորև թվարկվածներից մեկը․
  • Սահմանված կազմակերպության բռնի կամ ատելության նկատմամբ կիրառվող գործողություններն օրինականացնելը կամ պաշտպանելը՝ պնդելով, որ այդ գործողություններն ունեն բարոյական, քաղաքական, տրամաբանական կամ այլ հիմնավորում, որը դրանք դարձնում է ընդունելի կամ ողջամիտ:
    • Օրինակ. «Հիտլերը ոչ մի վատ բան չի արել»:
  • Սահմանված կազմակերպության բռնությունը կամ ատելությունը որպես ձեռքբերում կամ հաջողություն բնութագրելը կամ նշելը.
    • Օր.՝ «Հիզբուլ Մոջահիդինը հաղթում է ազատ և անկախ Քաշմիրի համար մղվող պայքարում»
  • Անդամակցության ցանկություն կամ հայտարարություն այն մասին, որ Դուք կցանկանայիք լինել սահմանված կազմակերպության կամ որևէ խախտող բռնի իրադարձության հեղինակ:
    • Օրինակ. «Կցանկանայի, որ կարողանայի միանալ ԴԱԻՇ-ին և լինել Խիլաֆայի մի մասը»
Մենք հեռացնում ենք 1-ին և 2-րդ մակարդակների սուբյեկտների, ինչպես նաև սահմանված իրադարձությունների փառաբանումը:
Առաջին մակարդակի և սահմանված իրադարձությունների համար մենք կարող ենք նաև հեռացնել անհասկանալի կամ անհամատեքստ հղումները, եթե օգտատիրոջ մտադրությունը հստակ նշված չէ: Սա ներառում է անհասկանալի հումոր, առանց ենթագրերի կամ դրական հղումներ, որոնք չեն փառաբանում սահմանված կազմակերպության բռնությունը կամ ատելությունը:
Աջակցությունը սահմանվում է որպես ստորև թվարկվածներից մեկը․
  • Նյութական աջակցություն
    • Ցանկացած գործողություն, որը բարելավում է սահմանված սուբյեկտի ֆինանսական վիճակը, ներառյալ՝ սահմանված սուբյեկտին կամ տվյալ սուբյեկտից գումար փոխանցելը։
      • Օր․՝ «Նվիրաբերեք KKK-ին»։
    • Ցանկացած արարք, որը նյութական օգնություն է տրամադրում սահմանված սուբյեկտին կամ իրադարձությանը։
      • Օր․՝ «Եթե ցանկանում եք ծանրոցներ ուղարկել Սինալոա Կարտելին, օգտագործեք այս հասցեն»։
    • Սահմանված սուբյեկտի կամ իրադարձության անունից հավաքագրումը։
      • Օր․՝ «Եթե ցանկանում եք կռվել խալիֆայության համար, անձնական հաղորդագրություն գրեք ինձ»։
  • Այլ աջակցություն
    • Տեղեկությունների կամ ռեսուրսների, այդ թվում՝ պաշտոնական հաղորդագրությունների ուղարկում սահմանված սուբյեկտի կամ իրադարձության անունից
      • Օր․՝ Ուղղակիորեն մեջբերել սահմանված սուբյեկտին առանց ենթագրի, որը դատապարտում է, չեզոք կերպով քննարկում կամ նորությունների հաղորդման մաս է կազմում:
    • Սահմանված սուբյեկտի կամ իրադարձության անունից գործողության կոչ անելը,
      • Օրինակ. «Կապ հաստատեք «Atomwaffen Division» խմբավորման հետ – (XXX) XXX-XXXX»
Մենք հեռացնում ենք 1-ին մակարդակի և 2-րդ մակարդակի նյութական աջակցությունը:
Ներկայացուցչությունը սահմանվում է որպես ստորև թվարկվածներից մեկը.
  • Պնդում, որ Դուք սահմանված սուբյեկտի անդամ եք կամ հենց սահմանված սուբյեկտն եք։
    • Օր․՝ «Ես KKK-ի մեծ վիշապն եմ»։
  • Էջի, պրոֆիլի, միջոցառման, խմբի կամ Facebook-ի այլ սուբյեկտի ստեղծում, որը պատկանում է կամ ենթադրաբար պատկանում է սահմանված սուբյեկտին կամ գործում է վերջինիս անունից, կամ հանդիսանում է կամ ենթադրաբար հենց սահմանված իրադարձությունն է:
    • Օր․՝ էջ, որը կոչվում է «Ամերիկյան նացիստական կուսակցություն»։
Մենք հեռացնում ենք 1-ին և 2-րդ մակարդակների սահմանված կազմակերպությունների և սահմանված միջոցառումների ներկայացուցչությունը:
Վտանգավոր կազմակերպությունների տեսակներն ու մակարդակները
Մակարդակ 1․ Ահաբեկչություն, կազմակերպված ատելություն, լայնածավալ հանցավոր գործողություններ, բազմաթիվ զոհերի բռնության փորձեր, բազմաթիվ զոհերի բռնություն, սերիական սպանություններ և բռնության դեպքեր
Մենք չենք ընդունում անհատներին կամ կազմակերպություններին, որոնք ներգրավված են կազմակերպված հանցավորության մեջ, այդ թվում՝ նրանք, որոնք Միացյալ Նահանգների կառավարության կողմից նշանակվել են որպես թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հատուկ սահմանված օրենքով գողեր (ԹԱՇԶՀՍՕԳ-ներ), ատելության կամ ահաբեկչության մեջ, այդ թվում՝ սուբյեկտները, որոնք սահմանված են Միացյալ Նահանգների կառավարության կողմից որպես Օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններ (ՕԱԿ-ներ) կամ Հատուկ սահմանված համաշխարհային ահաբեկիչներ (ՀՍՀԱ-ներ)՝ հարթակում ներկայություն ունենալու համար: Մենք նաև թույլ չենք տալիս այլ անձանց ներկայացնել այս սուբյեկտներին։ Մենք թույլ չենք տալիս այս կազմակերպությունների ղեկավարներին կամ ականավոր անդամներին ներկայություն ունենալ հարթակում, դրանք ներկայացնող խորհրդանիշներ օգտագործել հարթակում կամ հրապարակել կոնտենտ, որը փառաբանում է նրանց կամ նրանց գործողությունները, ներառյալ՝ անհասկանալի հղումները: Բացի այդ, մենք հեռացնում ենք այս անհատներին և կազմակերպություններին ուղղված ցանկացած աջակցություն:
Մենք թույլ չենք տալիս այնպիսի կոնտենտ, որը փառաբանում է, աջակցում կամ ներկայացնում է միջոցառումներ, որոնք Meta-ն նշում է որպես ահաբեկչական հարձակումներ, ատելության դրսևորումներ, բազմաթիվ զոհերի նկատմամբ բռնություն կամ բազմաթիվ զոհերի նկատմամբ բռնության փորձեր, սերիական սպանություններ, ատելության հողի վրա հանցագործություններ կամ որպես բռնության դեպքեր։ Մենք նաև թույլ չենք տալիս (1) նման հարձակումներ կատարող(ներ)ի փառաբանումը, աջակցությունը կամ ներկայացուցչությունը։ (2) հանցագործների կողմից ստեղծված կոնտենտ, որը վերաբերում է նման հարձակումներին, կամ (3) երրորդ կողմի պատկերներ, որոնք պատկերում են տեսանելի զոհերի վրա նման հարձակումների տեսարանը:
Մենք նաև թույլ չենք տալիս սահմանված ատելության գաղափարախոսությունների, ինչպես նաև անհասկանալի հղումների փառաբանումը, աջակցությունը կամ ներկայացուցչությունը:
Ահաբեկչական կազմակերպությունները և անհատները, ովքեր սահմանվում են որպես ոչ պետական դերակատարներ, որոնք.
  • Ներգրավում են, պաշտպանում կամ էական աջակցություն են ցուցաբերում բռնության նպատակաուղղված և ծրագրված գործողություններին,
  • Որոնք հանգեցնում են կամ փորձում են մահ, վիրավորում կամ լուրջ վնաս պատճառել քաղաքացիական անձանց կամ որևէ այլ անձի, որն անմիջականորեն չի մասնակցում ռազմական գործողություններին զինված հակամարտության իրավիճակում, և/կամ էական վնաս հասցնել գույքին, որը կապված է քաղաքացիական անձանց համար մահվան, լուրջ վնասվածքի կամ լուրջ վնասի հետ
  • Քաղաքացիական բնակչության, կառավարության կամ միջազգային կազմակերպության նկատմամբ հարկադրանք կիրառելու, վերջիններիս վախեցնելու և/կամ նրանց վրա ազդելու մտադրությամբ
  • Քաղաքական, կրոնական կամ գաղափարական որևէ նպատակի հասնելու համար։
Ատելության սուբյեկտ, որը սահմանվում է որպես կազմակերպություն կամ անհատ, որը տարածում և խրախուսում է ատելություն ուրիշների նկատմամբ՝ հիմնվելով նրանց որևէ պաշտպանված խմբի պատկանելիության բնութագրի վրա: Սուբյեկտի գործողությունները բնութագրվում են հետևյալ վարքագծերից առնվազն մի քանիսով.
  • Բռնություն, սպառնացող հռետորաբանություն կամ ոտնձգության վտանգավոր ձևեր, որոնք ուղղված են մարդկանց՝ ելնելով նրանց պաշտպանված որևէ խմբի պատկանելիության բնութագրից.
  • Ատելության խոսքի կրկնակի օգտագործում,
  • Ատելության գաղափարախոսությունների կամ այլ սահմանված ատելության սուբյեկտների ներկայացում, և/կամ
  • Ատելության այլ սուբյեկտների կամ ատելության գաղափարախոսությունների փառաբանում կամ աջակցություն:
Հանցավոր կազմակերպությունները, որոնք սահմանվում են որպես երեք կամ ավելի մարդկանց միավորում, որը.
  • միավորված է անվան, գույն(եր)ի, ձեռքի ժեստ(եր)ի կամ ճանաչված ցուցիչների ներքո և
  • ներգրավված է կամ սպառնում է ներգրավվել այնպիսի հանցավոր գործողությունների մեջ, ինչպես օրինակ՝ սպանությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը կամ առևանգումը:
Բազմաթիվ զոհերի նկատմամբ բռնություն և սերիական սպանություններ
  • Մենք իրադարձությունը համարում ենք բազմաթիվ զոհերի նկատմամբ բռնություն կամ բազմաթիվ զոհերի նկատմամաբ բռնության փորձ, եթե այն հանգեցնում է երեք կամ ավելի զոհերի մեկ իրադարձության ժամանակ՝ հանգեցնելով մահվան կամ լուրջ վնասվածքների: Ցանկացած անհատ, ով կատարել է նման հարձակում, համարվում է բազմաթիվ զոհերի նկատմամբ բռնության հեղինակ կամ փորձ կատարող։
  • Մենք սերիական մարդասպան ենք համարում ցանկացած անձի, ով կատարել է երկու կամ ավելի սպանություններ մի քանի միջադեպերի ժամանակ կամ տարբեր տեղադրություններում։
Ատելությամբ լցված գաղափարախոսություններ
  • Թեև կազմակերպությունների և անհատների մեր սահմանումները կենտրոնացված են վարքագծի վրա, մենք նաև գիտակցում ենք, որ կան որոշակի գաղափարախոսություններ և համոզմունքներ, որոնք ի սկզբանե կապված են բռնության և մարդկանց բռնության կամ այլոց բացառելու կոչերի շուրջ կազմակերպման փորձերի հետ՝ հիմնված նրանց պաշտպանված առանձնահատկությունների վրա: Նման դեպքերում մենք սահմանում ենք հենց գաղափարախոսությունը և մեր հարթակից հեռացնում ենք կոնտենտը, որն աջակցում է այս գաղափարախոսությանը: Այս գաղափարախոսությունները ներառում են.
    • Նացիզմ
    • Սպիտակամորթների գերակայություն
    • Սպիտակամորթների ազգայնականություն
    • Սպիտակամորթների անջատողականություն
  • Մենք հեռացնում ենք այս գաղափարախոսությունների բացահայտ փառաբանումը, աջակցությունը և ներկայացուցչությունը և հեռացնում ենք անհատներին և կազմակերպություններին, որոնք վերագրվում են այս ատելության գաղափարախոսություններից մեկին կամ մի քանիսին:
Մակարդակ 2. Բռնություն գործադրող ոչ պետական դերակատարներ և բռնություն հրահրող սուբյեկտներ
Meta-ի կողմից որպես բռնության ոչ պետական դերակատարներ սահմանված կազմակերպություններին և անհատներին կամ Բռնություն հրահրող սուբյեկտներին չի թույլատրվում ներկայություն ունենալ մեր հարթակներում կամ ունենալ այլոց կողմից իրենց անունից ներկայացվածություն: Քանի որ այս համայնքներն ակտիվորեն ներգրավված են բռնության, զինված հակամարտությունների պետական կամ ռազմական դերակատարների դեմ (Բռնի ոչ պետական դերակատարներ) կամ նախապատրաստում կամ քարոզում կամ ստեղծում են պայմաններ հետագա բռնության համար (Բռնություն հրահրող սուբյեկտներ), այդ կազմակերպություններին նյութական աջակցություն չի թույլատրվում: Մենք կհեռացնենք նաև այս սուբյեկտների փառաբանումը:
Բռնության ոչ պետական դերակատարները, որոնք սահմանվում են որպես ցանկացած ոչ պետական դերակատար, որը.
  • Ներգրավվում է նպատակաուղղված և ծրագրված խիստ դաժան բռնության գործողությունների մեջ, որոնք թիրախավորում են կառավարությանը, զինվորականներին կամ այլ զինված խմբավորումներին, որոնք անմիջականորեն մասնակցում են ռազմական գործողություններին զինված հակամարտության իրավիճակում, և դիտավորյալ և բացահայտ չեն թիրախավորում խիստ դաժան բռնությունը քաղաքացիական անձանց նկատմամբ. ԵՎ/ԿԱՄ
  • Զրկում է համայնքներին կարևոր ենթակառուցվածքների կամ բնական ռեսուրսների հասանելիությունից, ԵՎ/ԿԱՄ
  • Իրականացնում է հարձակումների մի շարք, որոնք նպատակ ունեն զգալի վնաս հասցնել ենթակառուցվածքներին, որոնք կապված չեն մահվան, լուրջ վնասվածքների կամ քաղաքացիական անձանց լուրջ վնասների հետ:
Բռնություն հրահրող սուբյեկտները սահմանվում են հետևյալ կերպ.
Բռնություն հրահրող կազմակերպությունը (Ընդհանուր) ոչ պետական դերակատար է, որը.
  • Որպես իր հայտարարված նպատակ կամ նախատեսված գործառույթ ունի բռնության միջոցով ապահովել կառավարության կողմից չարտոնված հարկադիր գործառույթ (օրինակ՝ ոստիկանություն, զինվորականություն, ներգաղթ)՝ կառավարության փոխարեն կամ դրան զուգահեռ, կամ բռնությամբ խարխլել պետական հարկադրանքի գործառույթը;
  • Meta-ի հարթակներում այս հայտարարված նպատակին հասնելու էական քայլ է ձեռնարկել, և
  • Մասնակցել է սպառնալիքների կամ ծանր բռնության հրահրման բազմաթիվ դեպքերի (առցանց կամ անցանց),
Ատելության հիմքով արգելված սուբյեկտը ոչ պետական դերակատար է, որը.
  • Շարունակաբար մասնակցում է ատելությամբ լցված գործողություններին կամ հռետորաբանությանը, բայց չի բարձրանում 1-ին մակարդակի սուբյեկտի մակարդակի, քանի որ չի ներգրավվել կամ բացահայտորեն չի պաշտպանել բռնությունը, կամ քանի որ չունի բավարար կապեր նախկինում սահմանված կազմակերպությունների կամ գործիչների հետ:
Համայնքի հետևյալ ստանդարտների կիրառման համար մենք պահանջում ենք լրացուցիչ տեղեկություններ և/կամ ենթատեքստ՝
  • Որոշ դեպքերում մենք թույլ կտանք կոնտենտը, որն այլ կերպ կարող է խախտել Համայնքի ստանդարտները, երբ պարզվի, որ կոնտենտը երգիծական է: Կոնտենտը թույլատրվում է միայն այն դեպքում, եթե կոնտենտի խախտող տարրերը ներառված են ծաղրի նպատակով կամ վերագրվում են որևէ բանի կամ որևէ մեկին՝ վերջիններիս ծաղրելու կամ քննադատելու համար։
Օգտատիրոջ գործառնություններ
Տեսեք որոշ օրինակներ, թե ինչ տեսք ունի ստանդարտների կիրառումը Facebook-ի մարդկանց համար, օրինակ՝ ինչ տեսք ունի, երբ հաղորդում եք մի բանի մասին, որը, ըստ Ձեզ, չպետք է լինի Facebook-ում, երբ Ձեզ ասում են, որ Դուք խախտել եք մեր Համայնքի ստանդարտները և երբ տեսնում եք նախազգուշացնող էկրան որոշակի կոնտենտի համար։
Նշում. Մենք միշտ կատարելագործում ենք մեր ծառայությունները, ուստի այն, ինչ Դուք տեսնում եք այստեղ, կարող է մի փոքր հնացած լինել՝ համեմատած այն ամենի հետ, ինչ մենք ներկայումս օգտագործում ենք:
ՕԳՏԱՏԻՐՈՋ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆ
Հաղորդում
ՕԳՏԱՏԻՐՈՋ ԳՈՐԾԱՌՈՒԹՅՈՒՆ
Հաղորդմանը հաջորդող հաղորդակցություն
ՕԳՏԱՏԻՐՈՋ ԳՈՐԾԱՌՈՒԹՅՈՒՆ
Հեռացման գործողություններ
ՕԳՏԱՏԻՐՈՋ ԳՈՐԾԱՌՈՒԹՅՈՒՆ
Նախազգուշացնող էկրաններ
Տվյալներ
Դիտել Համայնքի ստանդարտների կիրառման վերջին հաշվետվությունը
Ստանդարտների կիրառում
Մեր քաղաքականությունը նույնն է ամբողջ աշխարհում բոլորի համար Facebook-ում:
Ստուգող թիմեր
Ավելի քան 15000 ստուգողներից բաղկացած մեր համաշխարհային թիմն ամեն օր աշխատում է Facebook-ում մարդկանց անվտանգ պահելու համար:
Շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը
Արտաքին փորձագետները, գիտնականները, ՀԿ-ները և քաղաքականություն մշակողները օգնում են տեղեկացնել Facebook-ի Համայնքի ստանդարտների մասին:
Ստացեք օգնություն վտանգավոր անհատների և կազմակերպությունների վերաբերյալ
Իմացեք, թե ինչ կարող եք անել, եթե Facebook-ում տեսնեք ինչ-որ բան, որը հակասում է մեր Համայնքի ստանդարտներին:
Այցելեք մեր Օգնության կենտրոն