Երեխաների սեռական շահագործում
Կոնտենտ, գործողություններ կամ փոխազդեցություններ, որոնք սպառնում են, պատկերում, գովաբանում, աջակցում, ուղղորդում, մտադրության մասին հայտարարություն անում, ընդունում մասնակցությունը կամ հրապարակում հղումներ երեխաների սեռական շահագործման մասին (ներառյալ` իրական անչափահասների, փոքրիկների կամ նորածինների կամ մարդու նմանությամբ ոչ իրական նկարներ, օրինակ՝ արվեստում, ԱԲ-ի կողմից ստեղծված կոնտենտ, գեղարվեստական կերպարներ, տիկնիկներ և այլն): Սա ներառում է, բայց չի սահմանափակվում հետևյալով՝
Սեռական հարաբերություն
Բացահայտ սեռական հարաբերություն կամ օրալ սեքս, որը սահմանվում է որպես բերանի կամ սեռական օրգանների մուտք կամ շփում այլ անձի սեռական օրգանների կամ հետանցքի հետ, երբ տեսանելի են առնվազն մեկ անձի սեռական օրգանները կամ անուսը:
Ենթադրյալ սեռական հարաբերություն կամ օրալ սեքս, ներառյալ, երբ շփումն անխուափելի է կամ ուղղակիորեն տեսանելի չէ:
Սեռական օրգանների կամ հետանցքի խթանում, ներառյալ, երբ գործողությունն անխուսափելի է կամ ուղղակիորեն տեսանլեի չէ։
Վերոնշյալներից որևէ մեկը՝ կապված կենդանու հետ:
Սեռական բնույթի բաղադրիչներով պատկերված երեխաներ, ներառյալ, բայց առանց սահմանափակման՝
Կաշկանդող իրեր
Գրգռման նշաններ
Կենտրոնացում սեռական օրգանների կամ անուսի վրա
Գրգռված չափահասի առկայություն
Սեքս-խաղալիքների առկայություն կամ սեռական խթանման, բավարարման կամ սեռական բռնության համար նախատեսված որևէ առարկայի օգտագործում
Սեռականացված հանդերձանք
Մերկացում
Բեմադրված միջավայր (օրինակ՝ մահճակալի վրա) կամ պրոֆեսիոնալ կերպով նկարահանված տեսարան (որակ/ֆոկուս/անկյուններ)
Բաց բերանով համբույր
Մարդու կրծքապտուկների գրգռում կամ կանացի կրծքերի սեղմում (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ այն դեպքերի, երբ պատկերված է կրծքով կերակրման համատեքստում)
Սեռական բնույթի գործողությունների համար նախատեսված կողմնակի իրերի առկայություն
Երեխաների մասնակցությամբ կոնտենտ սեքսուալ ֆետիշի համատեքստում
Կոնտենտ, որն աջակցում, խթանում, պաշտպանում կամ խրախուսում է մասնակցությունը մանկապղծությանը, եթե այն չեզոք կերպով չի քննարկվում առողջապահական համատեքստում
Կոնտենտ, որը նույնականացնում կամ ծաղրում է սեռական շահագործման ենթադրյալ զոհերին՝ անունով կամ նկարով
Հրահրում
Կոնտենտ, որը հրահրում է երեխաներին պատկերող կամ ներգրավող սեռական կոնտենտ կամ գործողություն, որը սահմանվում է որպես՝
Երեխաների սեռական բռնության նյութեր (ԵՍԲՆ)
Իրական կամ ոչ իրական երեխաների մերկ նկարներ
Իրական կամ ոչ իրական երեխաների սեռականացված նկարներ
Երեխաների հետ ոչ պատշաճ փոխազդեցություններ
Կոնտենտ, որը ստեղծում է երեխաների հետ ոչ պատշաճ փոխազդեցություններ կամ նպաստում է դրանց, օրինակ՝
Երեխաների հետ սեռական հարաբերությունների հրահրում, կազմակերպում կամ պլանավորում
Խրախուսում երեխաներին զբաղվել սեռական բնույթի գործողություններով՝ խոսելով սեռական բնույթի կոնտենտի մասին զրույցների միջոցով կամ երեխաներին առաջարկելով, ցուցադրելով, ստանալով կամ նրանցից պահանջելով սեռական բնույթի նյութեր՝ նպատակաուղղված բացահայտումների կամ անձնական հաղորդագրությունների միջոցով
Երեխաներին անձնական հաղորդագրությունների միջոցով անուղղակի սեռական խոսակցությունների մեջ ներգրավում
Անձնական հաղորդագրությունների միջոցով երեխաներից սեռական բնույթի նյութեր ստանալը կամ պահանջելը
Սեռական բնույթի շահագործող նկարներ և շանտաժ
Կոնտենտ, որը փորձում է իրական երեխաներին շահագործել հետևյալ կերպ՝
Փողի, ծառայությունների կամ սեռական բնույթի նկարների շորթում՝ սպառնալով բացահայտել իրական կամ ոչ իրական սեռական բնույթի նկարներ կամ տեղեկություններ
Սեռական բնույթի անձնական խոսակցությունների կամ իրական կամ ոչ իրական սեռական բնույթի նկարների հրապարակում, հրապարակման սպառնում կամ մտադրության հայտնում
Երեխաների սեռականացում
Կոնտենտ (ներառյալ՝ լուսանկարներ, տեսանյութեր, իրական աշխարհի արվեստ, թվային կոնտենտ և բանավոր պատկերումներ), որը սեռականացնում է իրական կամ ոչ իրական երեխաներին
Իրական կամ ոչ իրական երեխաների սեռականացմանը նվիրված խմբեր, էջեր և պրոֆիլներ
Երեխաների մերկություն
Իրական կամ ոչ իրական երեխաների մերկություն պատկերող կոնտենտ, որտեղ մերկությունը սահմանվում է որպես՝
Իրական կամ ոչ իրական երեխաների սեռական օրգանների մոտիկից արված նկարներ
Իրական կամ ոչ իրական մերկ փոքրիկներ, որոնք ցույց են տալիս՝
Տեսանելի սեռական օրգաններ, նույնիսկ երբ ծածկված են թափանցիկ հագուստով
Տեսանելի հետանցք և/կամ հետույքի ամբողջովին մերկ պատկեր՝ մոտիկից
Իրական կամ ոչ իրական մերկ անչափահասներ, որոնք ցույց են տալիս՝
Տեսանելի սեռական օրգաններ (ներառյալ` սեռական օրգանները, որոնք ծածկված են միայն մազերով կամ թափանցիկ հագուստով)
Տեսանելի հետանցք և/կամ հետույքի ամբողջովին մերկ պատկեր՝ մոտիկից
Չծածկված կանացի կրծքապտուկներ
Հագուստի բացակայություն պարանոցից մինչև ծնկներ, նույնիսկ եթե սեռական օրգանները կամ կանացի կրծքապտուկները չեն երևում
Բացառությամբ այն դեպքերի, երբ ոչ իրական նկարներն առողջապահական նպատակներով են կամ համարվում են երեխաների մերկության ոչ սեռական պատկերում իրական արվեստի մեջ
Երեխաների նկատմամբ ոչ սեռական բռնություն
Տեսանյութեր կամ լուսանկարներ, որոնք պատկերում են իրական կամ ոչ իրական, ոչ սեռական մանկապղծությունն՝ անկախ կիսվելու մտադրությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ նկարներն իրական աշխարհի արվեստից, մուլտֆիլմերից, ֆիլմերից կամ տեսախաղերից են
Կոնտենտ, որը գովաբանում է, աջակցում, խթանում, պաշտպանում, ուղղորդում կամ խրախուսում մասնակցությունը երեխաների նկատմամբ ոչ սեռական բռնությանը